Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, ըստ որի՝ «ռուսաստանցի օլիգարխները» ֆինանսավորում են ընդդիմությունը հանրապետությունում՝ հայտնում է Gazeta.Ru- ի թղթակիցը:

«Օլիգարխները քաղաքական ձգտում ունեցող ձեռներեցներ են և ցանկություն ունեն օգտագործելու իրենց գումարները՝ քաղաքականության վրա ազդելու համար: Ես չգիտեմ մեր երկրում օլիգարխների գոյության մասին և չգիտեմ, որ նրանք ինչ-որ բան են անում Բելառուսում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել արդի սոցիալ-քաղաքական հիմնահարցերի շուրջ: Մասնավորապես ուշադրություն է դարձվել այն իրավիճակին, որը զարգանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շուրջ:

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինին խնդրել է խոսել ներկա իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում իշխանությունները «բոլորին կարգի կհրավիրեն»՝ հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Երկրում հեղաշրջում չի լինի: Մայդան՝ առավել ևս», – նշել է նա: