leksandr Lukashenko batka

Հունիսի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը և վարչապետին հեռացրել էր, իսկ այսօր՝ հունիսի 4-ին, նոր նշանակումներ է արել։ 

Բելառուսի վարչապետի պաշտոնում Սերգեյ Ռումասի փոխարեն նշանակվել է Ռոման Գոլովչենկոն, որը մինչ այդ զբաղեցնում էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը։

Հունիսի 3-ին խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հիշեցրել է, որ նախագահական ընտրություններից առաջ պետության ղեկավարը նշանակում է կառավարության անդամներին, որ «մարդիկ կողմ կամ դեմ քվեարկելիս հասկանան, թե ով է զբաղվելու իրենց խնդիրների լուծմամբ»։ Այս մասին գրում է Բելտա լրատվական գործակալությունը։

Spread the love