Լևոն Իգիթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնելով նոր տնօրենի անունը:

«Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը: Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն»,- գրել է Հարությունյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը: