ՀՀ վարչապետ, հեղափոխությունների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է այսօր: Նա դարձավ 45 տարեկան: Այդ տարիքում, դրանից ավագ ու երիտասարդ ՀՀ արժանապատիվ ու ստրկամիտ քաղաքացիներից շատերը կերազեին անցնել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, գուցե որոշ բացառություններով հանդերձ կամ՝ առանց դրանց:

Թերևս բոլորին է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանը նախկին լրագրող է, լրատվամիջոցի գլխավոր խմբագիր՝ մեր գործընկերն, ով անհարթ ու որոգայթներով լի ճանապարհ է անցել: Թեև՝ երկուսս էլ լրագրությունը սկսել ենք  Հայաստան թերթից, բայց մեր գործունեության ճանապարհները չեն խաչվել որևէ խաչմերուկում, ցավոք: Մյուս կողմից երկուստեք միանշանակ չէինք ընկալվում լրագրողական համքարությունում, որտեղ առավելությունն անշուշտ էլի Փաշինյանի կողմն էր:

Մեր առաջին մտերմիկ հանդիպումներից մեկը կայացել է Հայկական Ժամանակի խմբագրությունում, երբ համացանցն այսօրվանը չէր և շատ դժվար էր այդ պահին անհրաժեշտ լուսանկար գտնել: Ժամանակի Միտք թերթիս անհրաժեշտ լուսանկարի համար էլ այցելել էի ու մի պահ ապշեցի, երբ տեսա գլխավոր խմբագրի դռանը փակցված գրությունը, որը մեջբերում եմ հիշողությամբ. Ներսում քր.օրենսգրքի այսինչ հոդվածով դատապարտված անձ կա: 🙂 Ափսոս, երբ ես էի դատվում, այդպիսի հնարավորություն չունեի, թեև եղածի պարագայում էլ՝ այլ տարբերակ չմտմտացի:

Այո, հարթ չի անցել նաև Նիկոլ Փաշինյանի խմբագրատնօրինության ժամանակահատվածները, իսկ որտե՞ղ է կայացել նրա ու Սերժ Սարգսյանի կոնֆլիկտային հանդիպումների սկիզբը՝ ստորև տեսանյութում.

Հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց զբաղվել արդեն ոչ թե միայն լրատվության միջոցով, այլև ուղիղ քաղաքականությամբ, համապետական և տեղական ինքնակառավարման ընտրություններով, խոստումներով … Դրանք, հատկապես՝ վերջինը, շատ ցավոտ են, երբ հասնում ես իշխանության ու բոլորը միանգամից հնարավոր չէ իրագործել.

Հատկապես հետաքրքիր էր Խորեն Աբրահամյանի արձանը մայրաքաղաքում տեսնելը, հիմա կարծես այդ մասին ակնարկ անգամ չկա:

Շատերը կհիշեն Իմպիչմենտն ու Ելք դաշինքի քարոզարշավները՝ մասնավորապես, երբ նորություն էր ավտոտնակների կտուրներով վազվզելն ու քաղաքացիների հետ անմիջական հանդիպումները:

Թերևս բաց կթողնեմ 2008 թվականի իրադարձություններն ու դրանց Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, ու բոլորովին ոչ այն պատճառով, որ այն շատ դաժան էր նրա համար, այլ որովհետև դրան դեռևս քաղաքական հստակ գնահատական – պատասխան չի տրվել նաև մեր կողմից, իսկ այս դիմանկարը դրա համար չէ: Մի բան կարող եմ արձանագրել, որ այն ժամանակ Փաշինյանը հարթակում, նվաստս՝ ցուցարարների մեջ, մենք համակիրներ էինք և ենք:

Հանրության լայն շրջանակներն ավելի շատ նախընտրում էին Նիկոլ Փաշինյանի ելույթները խորհրդարանի բարձր ամբիոնից, դրանցով է, որ նաև ոգևորվում էին և դրանք են, որ հույս ու խթան հանդիսացան 2018 թվականի գարնանը ոչ բռնի, թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխության նախապատրաստման հարցում: Ահա դրանցից ընդամենը մեկը.

Շտապում եմ մի տեսակ հասնել 2018-ին, երբ նախ որոշում էի Նիկոլ փաշինյանի երթին միանալ Հրազդանում, ապա Աբովյանի մատույցներում, սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին /մայրիկիս առողջության և իմ առողջության հետ փոխկապակցված/, որ միացա միայն Չարենցի արձանի մոտից, ինչը գուցե խորհրդանշակա՞ն է:

Հետո եղավ այն, ինչ եղավ, ինչը սպասելի ու ցանկալի էր հանրության և անձամբ իմ կողմից, իսկ որո՞նք էին բանալինային հատվածները: Առաջիններից մեկը թերևս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Հանրապետության հրապարակում.

Ապա ցույցերն ու պիկետները ՀՀ կառավարության մասնաշենքերի մոտ: Հետաքրքիր է, հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ի՞նչ են մտածում նախարարություններում տարբեր մասնագետների կարգավիճակում աթոռակածները.

Եվ իհարկե հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյան – այնժամ ՀՀ նախագահացու Սերժ Սարգսյանի հանդիպումն Արմենիա հյուրանոցի սրահներից մեկում.

Դրան է, որ հաջորդեցին բռնի ու պատժիչ գործողությունները հենց Հանրապետության հրապարակում.

Այստեղ էլ հետաքրքիր է կարմիրբերետավորների ու դիմակավորների այսօրվա մտայնությունները, երբ գուցե վերհիշում են հենց այդ օրը, թեև այդպիսի օրերը շատ շատ են եղել նաև անցած տարիներին ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության ողջ ընթացքում:

Հետաքրքրասերների ու հատկապես տնային տնտեսուհիների համար՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանն ընտանիքում, ինչպե՞ս է ապրել մինչև հեղափոխությունն ու ՀՀ վարչապետ դառնալը՝ ստորև տեսանյութում.

Մի բան հստակ է, որ Հայաստանն այսօր առաջնորդում է հանրությունից, մեզանից մեկը, ու դրա համար անսահման ուրախ ենք: Ու քանի, որ այսօր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձն է, այլև Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հիշենք ՀՀ վարչապետի ու մանուկների հանդիպման պահերից մեկը.

Հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընդունեք խնդրեմ մեր լրատվական – վերլուծական կայքի և իմ կողմից շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ, ամենակարևորը՝ առողջություն Ձեզ և ձեր հրաշալի ընտանիքին ու հաջողություններ նախանշած գործերում …

Հարգանքով՝ Սիմոն Սարգսյան

Հ.Գ. Մի տեսակ կիսատ ստացվեց, որովհետև այնքան շատ ու բուռն է Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը, որ յուրաքանչյուր դետալն արձանագրելիս, լրագրողական լեզվով՝ լավաշ կդառնար …

Spread the love