Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնեց, որ եթե ապրիլին մարտի համեմատ կորոնավիրուսի դեպքերն աճել են 3 անգամ, ապա մայիսին մարտի համեմատ՝ 13 անգամ։

Նա հորդորեց մարդկանց հնարավորինս զերծ մնալ ու չմասնակցել հանդիսությունների և միջոցառումների։

Վանյանի խոսքով, վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ պետք է զերծ մնալ հոգեհանգստի արարողությունների մասնակցելուց, մեր մի քանի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ունեցանք բռնկումներ մեծ թվով մարդկանց մասնակցելու պատճառով։ Մեկ այլ խնդիր է, որ բակերում, հատկապես երեկոյան ժամերին մարդկանց կուտակումներ են, մարդիկ առանց կանոնները պահելու շփվում են։

Մասնագետը կոչ արեց նաև, որ մարդիկ չմասնակցեն ուխտագնաությունների, քանի որ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը։

Spread the love