Atrchanak

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, կրակոց է հնչել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանները տեղում պարզում էին դեպքի հանգամանքները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Արաբկիրի ոստիկանություն, որ «այտային շրջանում և ձախ աչքի վերին կոպի պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։