Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի հետևանքներն ու դրա առաջացրած ճգնաժամերը կզգացվեն տասնամյակների ընթացքում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը՝ առողջապահության վիրտուալ գագաթնաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Համավարակն առաջացրել է ոչ միայն առողջապահական ճգնաժամ, այլև տնտեսական և սոցիալական ճգնաժամեր, նշել է Գեբրեյեսուսը: Նա հավելել է, որ որոշ երկրներում, կորոնավիրուսի տարածման ֆոնին, նկատվում է նաև քաղաքական ճգնաժամ:

Միևնույն ժամանակ, կազմակերպության ղեկավարը շեշտել է, որ համավարակը հնարավոր չէ հաղթահարել «մասնատված աշխարհում», և իրավիճակի քաղաքականացումը միայն խորացնում է այն:

Ներկայում պետք է կենտրոնանալ դեքսամետազոն դեղամիջոցի արտադրության ավելացման վրա․ փորձը ցույց է տվել, որ այն արդյունավետ է նոր կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի բուժման գործում՝ ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսոսը: Այդ մասին հայտնում է RIA Novosti- ն:

Բացի այդ, կարևոր է, որ դեղամիջոցը հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում՝ ասել է Գեբրեյեսոսը: Նա հավելել է, որ դեղը էժան է, և այն արտադրողներից շատերը վստահ են արտադրության ավելացման հնարավորության հարցում: