Հայաստանում քաղաքական հարաբերությունները կենտրոնացել են աբսուրդ կետի վրա՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակն անվանել աղետ, թե` ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ այսօր գրանցվել է մոտ 700 վարակակիր և դա անվանել է աղետ: Խորհրդարանական ընդդիմությունը միանգամից արձագաքել է` դա աղետ է, չեք կարող կառավարել, նշանակում է հրաժարական տվեք: Միանգամից սկսեցին ելույթ ունենալ «Իմ քայլի» երիտասարդ և ինքնավստահ պատգամավորները, որոնք ընդդիմությանը հանդիմանեցին իրենց հետ խրամատ չփորելու մեջ, պահանջելով նախարարի և «ևս ինչ-որ մեկի» հրաժարականը: Ելույթ ունեցավ նաև խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, որին, ըստ երևույթին, չեն ներգրավում PR գործողություններում, և կոչ արեց սթափ գնահատականի՝ ասելով, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, իսկ խուճապը ու հոգեխանգարմունքը կարող են հակառակ ազդեցությունը թողնել:

Բժիշկներն ասում են, որ մահացության ցուցանիշով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է շատ երկրներից և մարդկանց վախեցնել պետք չէ: Միևնույն ժամանակ, ոչ ոք չի ասում, թե ինչպես են բուժում կորոնավիրուսից, և չի՞ կարելի արդյոք մարդկանց ասել դեղը, որ նրանք կարողանան տանը առաջին փուլում բուժվել, քանի որ բոլորի համար բավարար տեղ չկա հիվանդանոցներում:

Քաղաքական թոք-շոուն ամենաթեժ կետին էր հասել, երբ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն քննարկում է գազի գնի հարցը: Դա բավական զգայուն հարց է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, և ոչ միայն նյութական առումով: Դա քաղաքական մտածելակերպի հարց է, որը տարիներ շարունակ կառուցվել է այն թեզի վրա, որ Ռուսաստանը մեր եղբայրն է և դաշնակիցը: Եվ ահա այստեղ պարզվում է, որ երբ աշխարհում գազի գներն իջնում են մի քանի անգամ, ռուսական Գազպորմը պահանջում է բարձրացնել գները «եղբայրական» Հայաստանի համար:

Եթե կորոնավիրուսի «աղետը» և սոցիալական հեռավորության պահանջը չլիներ, մարդիկ, հավանաբար, դուրս կգային փողոց և կառավարությանն ու Ռուսաստանի կհարցնեին. «Ինչպես կարելի է վիրավորել և նսեմացնել ու ինչու են բոլոր վնասները ծածկվում մեր հաշվին»:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ասում է, որ գազի միջին գինը կաճի մոտավորապես 4%-ով, սակայն ըստ նրա՝ դա չի ազդի սպառողական զամբյուղի վրա:

Հասկանալի է, որ նա դա ասում է անզորությունից, նրանից, որ Հայաստանը հնարավորություն չունի ազդելու գների վրա, և մնում է միայն համակերպվել. «Մենք կատարելու ենք միջազգային մեր պարտավորությունները, այդ թվում է 2013թ. գազային համաձայնագրի», ասել է Գևորգյանը:

Եթե Հայաստանը նախկինում հանուն գազի գնի զոհաբերում էր իր ինքնիշխանության մի մասը, ապա այժմ այդպես չի լինի: Եթե ցանկանում են բարձրացնել գները, թող բարձրացնեն, սակայն ինքնիշխանությունից մենք չենք նահանջի, եզրափակել է նա:

Հայաստանի կառավարությունը, հավանաբար, հանրությանը պետք է ներկայացնի, թե ինչ զիջումներ է պահանջում Ռուսաստանը ինքնիշխանության պահով: Վլադիմիր Պուտինը խոսում էր ԵԱՏՄ-ում էլ ավելի «խորը ինտեգրացիայի» մասին, սակայն ի՞նչ է դա նշանակում: Նշանակու՞մ է, որ Հայաստանի քաղաքացիները ինքնիշխանությունը «գնելու են» իրենց գրպանից՝ «փրկագին» վճարելով Գազպրոմին:

ՀԾԿՀ-ը Գազպրոմին առաջարկում է չփոխել գները և չչեղարկել արտոնությունները՝ համաձայնելով որոշակի բարձրացման: Սակայն Գազպրոմ Արմենիան, դատելով ամեն ինչից, ստացել է անդրդվելի լինելու ցուցում:

Spread the love