Հայաստանում կորոնավիրուսից 33 տարեկան պացիենտ է մահացելՖեյսբուքի ուղիղ եթերով հրավիրած ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորսյանը։

«Կորոնավիրուսային հիվանդության վիճակը շարունակում է լարված մնալ և ավելի լարվել։ Եվ դրանից է նաև բխում այն ծանրաբեռնվածությունը, որը մենք ունենք առողջապահական համակարգում», ասաց նա։

Նախարարը նշեց, որ թարմ տվյալներով՝ ծանր դեպքերն այսօրվա ընթացքում ավելացել են։

«Մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ Եվ այո, դժբախտաբար ունենք մահ 33 տարեկան քաղաքացու, ով, իհարկե, ունեցել է խրոնիկական հիվանդություններ, և մահվան պատաճառն այդ բարդացած անամեզն է եղել»,- նշեց նա։ Հետևաբար, ըստ նախարարի, բոլորը պետք է արձանագրեն՝ ոչ ոք անկախ տարիքից ու սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքով։

Spread the love