Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Այսօր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Վաղուց ուզում եմ խոսել՝ առաջին հայացքից լուռ կեցվածքով, բայց շատ խորաթափանց, երևանցուն հատուկ, հանգիստ ժպիտ և հայացք ունեցող մարդու մասին:

Արմեն Սարգսյանը՝ մեծ ծավալների ռազմավար է,որի մտածելակերպն ու հայացքները համամարդկային են,իսկ դա կնշանակի, որ արմատները խորը ազգային պիտի լինեն այս մարդու: Միայն խորը ազգային գիտելիք ունեցող մարդուն է հատուկ հասկանալ, գնահատել համամարդկային իրական արժեքները:

Համաշխարհային քաղաքականության, գիտության, տնտեսության,ներկայի և ապագայի գիտելիքների այն ծավալներին,որոնց տիրապետում է պարոն Նախագահը՝ մեր երկրի ժամանակակից քաղաքականության մեջ դեռ ոչ մեկին չի հաջողվել հասնել: Շատ կուզեմ, որ Ձեր ունեցած բոլոր հնարավորություններն ու գիտելիքները՝ անմնացորդ ծառայեն մեր երկրի զարգացման, ազգային վերածննդի գործին:

Գիտեմ,որ մեր հասարակության մեջ,կան շատերը,ովքեր բամբասանքների մակարդակի հասնող կարծիքներ ունեն նշածս ղեկավարի մասին:Կասկածակներով ապրող,սեփական մաշկի վրա զգացած վախերը, վախեցող հայ մարդուն բնորոշ շատ այլ մտքեր էլ կարող են լինել,բայց այսօր խնդրում եմ նեգատիվ կարծիքներ չգրեք ստատուսիս տակ,որովհետև այսօր՝ իմ և ձեր,բոլորիս համար այդքան թանկ հայրենի պետականության գլխին կանգնած նախագահի ծննդյան օրն է:

Ի սրտե շնորհավորում եմ ծննդյանդ օրը՝ հարգելի պարոն Սարգսյան:

Հ.Գ. Մենք հայերս՝ Արարչին և թագավորներին դու-ով ենք դիմել,ասելեն ենք դու իմ Արարիչ,դու իմ թագավոր:Թող գա մի օր,որ այնքան հարազատ ընդունենք մեր երկիրը կառավարող մարդկանց,որ բոլորին դու-վ դիմենք,որովհետև դուք դիմելաձևը օտարի է,օտարեցնող ու դիվանագիտական է,իսկ դիվանագտությունը ստելու վարպետություն է, որը արվում է տնից դուրս, օտարների հետ: