Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ հարված են հասցրել ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի։

Սպուտնիկ-Արմենիան հայտնում է, որ տեսանյութի առնչությամբ մեկնաբանություններ ՀՀ ՊՆ–ից չտրամադրեցին։ «Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին։ Հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք պատասխան է ստանում»,– հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Սպուտնիկ-Արմենիան, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացանում է, որ հայկական ԶՈՒ–ի հարվածի տակ է հայտնվել ադրբեջանական ԶՈՒ–ի այն ավտոմեքենան, որը զինծառայողներ է տեղափոխելիս եղել։

Հիշեցնենք, որ մայիսին 27-ին հայտնի դարձավ, որ հակառակորդի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենա էր այրվել։ Միջադեպի հետևանքով հայկական կողմը կորուսներ չէր կրել։

Spread the love