Aroxjapahutyun

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 612-ով՝ հասնելով 15281-ի:

Առողջացածներ – 5639

Փաստացի բուժվողներ-9298

Ընդհանուր թեստեր -77686

Մահվան ելքեր -258

Մահվան ելքեր այլ պատճառով –86

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Երեկ կատարվել է 2297 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք։ Առողջացել է 173 մարդ, արձանագրվել է 13 մահ։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«Պացիենտների առողջական վիճակի հետ կապված ասեմ, որ ունենք մոտ 7000 պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ, մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ, որնցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և 25 հոգու միացված է արհեստական շնչառական  ապարատ»,- ասաց նա։

ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից 2019 թվականի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, աճել են 22%-ով:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Առողջապահության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ծախսել է 97,6 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 96%-ը: Սկզբնական ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ էր: 2019 թվականին 2018 թվականի համեմատ, առողջապահության բնագավառի հատկացումները աճել են 22%-ով»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը 2019 թվականին իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 64 միջոցառում: