Հայաստանի Հանրապետության պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել:

Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«2018թ. ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք: 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք: Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- ասաց Մարտիրոսյանը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ձերբակալությունների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

Spread the love