«Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունը, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խոր փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ում Հայաստանի տվյալներին, համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով:

«Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, եւ սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:

Սիրելի՛ հայրենակիցներ, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, ըստ ցանկի, 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

Spread the love