nav

Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ շարունակում են լարված մնալ հարաբերությունները Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Անկարայի ապօրինի գործողությունների պատճառով:

Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախման վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է արել Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը։ Այդ հայտարարությունը հիստերիա է առաջացրել թուրքական մամուլում։

Ըստ թուրքական «Star.com.tr»-ի՝ գեներալ Ֆլորոսը հունական հեռուստատեսության եթերում սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Հույն զինվորները կտրելու են թուրքերի ճանապարհը»։

Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նմանօրինակ հայտարարությունը կապված է արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի հորատման աշխատանքներ իրականացնելու հետ։

Մեկ այլ աղբյուր էլ պնդում է, որ Հունաստանը չի կարողանում մարսել Թուրքիայի հորատիչ գործողությունները և շարունակում է սադրիչ հայտարություններ տարածել։

Լրատվամիջոցներից մեկում էլ «Դաս չեն քաղում (խելքի չեն գալիս, նկատի ունեն հույներին-խմբ․),Նոր սպառնալիք Թուրքիայի համար» վերնագրով հոդված է տպագրվել։

Նշենք, որ այս լարվածության ֆոնին անցյալ շաբաթ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ակնարկելով Թուրքիայի անօրինական ու միակողմանի գործունեությունը Կիպրոսի ափամերձ գոտում, ինչպես նաև Հունաստանի ծովային սահմանների մոտ, հայտնել էր, որ իրենք պատրաստ են ճզմելու իրենց արհամարհողներին։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •