Hrant Bagratyan

Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգևորել է մեր հակառակորդին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Ըստ նրա՝ եթե Բագրատյանը ու նրա նման հայտարարություններ անողները խոսեն հակառակորդի անունից, բավական օրինաչափ կլիներ։ «Հակառակորդի համար ինչ-որ ոգևորող հայտարարություններ են անում, չգիտեմ՝ ինչ է նրանց նպատակն իրականում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր մարտունակության վրա դա որևէ ազդեցություն չի ունենում։ Եթե հակառակորդը փորձում է ոգևորվել դրանից, ապա տեղում ճնշվում է այդ հակառակորդի ոգևորությունը։ Չեմ կարող ասել, թե հակառակորդի այդ ոգևորության տեսակարար կշիռն ինչքանով է կապված այդ անձանց հարցազրույցների հետ»,- ասաց Բալայանը։

Spread the love