dat

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դատապարտվել է 11 տարվա 2 ամսվա ազատազրկման օրենքով գող Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու համար։

Այս մասին հայտնում է 24.kg կայքը։ Դատարանի որոշմամբ կբռնագրավվի նաև Աթամբաևի սեփականությունը։

Աթամբաևը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսի 7-ին։ Իրավապահները նրան ձերբակալելու համար ստիպված են եղել գրոհել առանձնատունը։ Նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել իրավապահներին՝ խոչընդոտելով ձերբակալությանը։
Spread the love