Ոստիկանության պետ Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, երբ ոստիկաններն ուժով բերման էին ենթարկում դիմակ չկրած քաղաքացուն։

«Միանշանակ, ոստիկանների իրավաչափությունը կստուգվի, բայց շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները։ Եվ այն քաղաքացին, ով համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսել է ընդվզել և ոստիկանին հրահրելով՝ ներքաշել ինչ-որ բանի մեջ, կներեք, բայց ես հիմա կանխակալ դուրս չգամ, ճիշտ են անում»,- ասաց Արման Սարգսյանը։ Նա նշեց, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու լիազորություն։

«Ես նաև որոշակի տվյալներ ունեմ այդ անձի հետ կապված, ճիշտ չի լինի, որ ես այստեղ բարձրաձայնեմ։ Բայց ես հույս ունեմ, որ ոստիկանության ծառայողները նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, որտեղ կգտնեն դրա պահանջը կա, օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, այդ ուժը պետք է կիրառեն։ Կներեք մենք 2 ծայրահեղության մեջ ենք ընկնում։ Երբ ուժ չենք կիրառում, մեզ ասում եք՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում եք բռնություն»,- ասաց Արման Սարգսայնը։

Spread the love