Aroxjapahutyun

Հունիսի 2-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 517-ով:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10009-ի:

Մահացել է ևս 19 անձ: Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 1-ին ապաքինվողների քանակը 25-ն է:

Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 158 մահվան դեպք:

Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել հունիսի 1-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:

Spread the love