Atrchanak

ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին` քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը, ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը:

Նրա մարմինը հայտնաբերել են գլխի վիրավորումով: Ոստիկանության տեղեկություններով՝ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:

Խրուշչով կրտսերի մահվան մասին հաղորդվել էր դեռեւս հունիսի 18-ին, բայց այդ ժամանակ ինքնասպանության մասին տեղեկություն չէր ստացվել:

Սերգեյ Խրուշչովն ուներ ռուսական ու ամերիկյան քաղաքացիություն. 1991 թվականին հայտնի գիտնականին և հրապարակախոսին հրավիրել էին Բրաունի համալսարան՝ սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություն կարդալու: Հետագայում նա մնացել էր ԱՄՆ-ում:

ԽՍՀՄ-ում Խրուշչով կրտսերը զբաղվել է թևավոր և բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ, մասնակցել է տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը:

Ներկայացնում ենք Սերգեյ Խրուշչովի հարցազրույցը ուկրաինացի մեկնաբան Դմիտրի Գորդոնի հետ.