ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի հետագա անելիքների վերաբերյալ:

Spread the love