Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։

Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն: