Atrchanak

Շվեդիայի դատախազությունը հրապարակել է մարդասպանի անունը, որը 1986 թվականին սպանել է երկրի վարչապետ Օլոֆ Պալմեին։ Այս մասին հայտնում է BBC-ը։

Սպանողի անունը Սթիգ Էնգսթրոմ է, որը 2000 թվականին ինքնասպան է եղել։ Գլխավոր դատախազ Քրիստեր Պետերսոնը նշել է, որ սրանով քննությունն ավարտվում է։

Պալմեի թիկունքին կրակել են մայրաքաղաք Ստոքհոլոմի մարդաշատ փողոցներից մեկում, կինոթատրոնից կնոջ հետ տուն վերադառնալու ճանապարհին։ Սպանության գործով հարցաքննվել են հազարավոր մարդիկ։ Գործով դատապարտվել է մի անձ, սակայն վճիռն ավելի ուշ չեղարկվել է։  Հարցաքննվածների մեջ է եղել նաև Էնգսթրոմը։

2018 թվականին լրագրող Թոմաս Պետերսոնը ոստիկանության ուշադրությունը հրավիրել է նրա վրա՝ որպես կասկածյալի։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •