Ոստիկանության պետ Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գավառի դեպքերին, նաև այն դրվագին, երբ իր՝ Գավառում գտնվելու ժամանակ հիվանդանոցում վենդետա էր իրականացվել։ Նա նշեց, որ ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել տեղեկատվությունը։

«Ամբողջ հասարակությունը շուրջ մեկ օր լարված լսում էր, որ երկու մարդու մորթել են, բայց ընդամենը․․ կոկորդ ծակելն ու չորս զոհ ունենալը, վերջում երկու զոհ, նույն բանը չէ։ Ես կարծում եմ՝ լրատվությունը մի փոքր պետք է լինի փաստերի վրա հիմնված և ապատեղեկատվություն չպարունակի»,- ասաց նա։

Արման Սարգսյանն ասաց, որ ինքը Գավառում հիվանդանոցի տարածքում չի եղել այդ դեպքի ժամանակ, այնինչ ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել։ Հարցին, թե ինչո՞ւ քավության նոխազ ընտրվեց Գեղարքունքի ոստիկանապետը, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Գեղարքունքի ոստիկանապետը պետք է կանխատեսեր, որովհետև այդ տարածքի օպերատիվ իրավիճակի պատասխանատուն էր»։

Spread the love