ՀՀ վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ»,- գրել է Գևորգյանը։

Նրա խոսքով՝ նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ «Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»,- գրել է Գևորգյանը։

Spread the love