ՀՀ ոստիկանությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 4,2 միլիարդ դրամի խնայողություն է կատարել:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ոստիկանության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 64,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 68,7 մլրդ դրամ: Փաստացի 64,5 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 94%-ը»,- ասաց նախարարը:

Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 32,8 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 34,1 մլրդ դրամ: Փաստացի 33,7 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 98,7%-ը»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը հավելեց, որ ազգային անվտանգության միջոցառմանը հատկացվել է 30 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է գրեթե 99%:

Spread the love