AJ

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Հունիսի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքեի նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել քաղաքացիների որոշ խմբի, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Երկու օրինագծերն էլ առաջին ընթերցմամբ ընդունվել են հունիսի 3-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Spread the love