«ՍԴ-ն գործելու է շահերի բախման իրավիճակում, ուստի վտանգված է սահմանադրական արդարադատության իրականացումը այդ շրջանակներում»,- հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով`  կարող ենք հանգել աբսուրդային իրավիճակի. «Դատական իշխանության վեհ գաղափարը գործում է ի չարս»:

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և վերջ, իսկ ժողովուրդը ցանկանում է անկախ, չկոռումպացված դատական համակարգ. պիտի իրականացնենք ժողովրդի ցանկությունը: Մենք պարտավոր ենք ՀՀ քաղաքացիներին տալ այն դատական համակարգը, որին իրենք արժանի են»,- նշեց նախարարը` խոսելով քաղաքացիների պատմական աջակցության մասին:

Սպառնալիքների լեզվով խոսող հակապետական տարրերին դիմելով` Ռուստամ Բադասյանն ասաց. «Չդիմադրեք. պատմական փաստ է` ՀՀ քաղաքացիների մոտ դա չի անցնում»: