ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:

Spread the love