«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։

Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:

Այսպիսի գրառմամբ տեսանյութ է ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Երևանի 114 դպրոցի ղեկավարության նկատմամբ խիստ միջոցներ կձեռնարկվեն։

«Վերջին զանգից՝ վերջին պար

Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները», գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսային պայմաններում զանգվածային միջոցառման կազմակերպման մասին`նշելով․ «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։ Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:

Spread the love