Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները զգուշացնում են կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի մասին, քաղաքի խոշորագույն մեծածախ շուկայում նոր բռնկման պատճառով:

Շուկայի շրջակայքի թաղամասերում խիստ վերահսկողություն է սահմանվելու, շուկան փակվել է հունիսի 13-ին: