ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ազատմեն դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

«Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Հարգանքով, Դավիթ Անանյան»,- գրել է Անանյանը։

Spread the love