Դանիել Իոաննիսյանն ամեն ինչ ստուգել է ու հայտնել, որ մեկ միլիոն մարդու հաշվով Հայաստանը կորոնավիրուսից մահվան տեմպերի աճի թվով առաջին տեղում է աշխարհում, իսկ վարակվածների աճի տեմպով՝ հինգերորդը։ Նա դա համարում է իշխանության լիակատար ձախողումը։

Նախկին իշխանության ներկայացուցիչները պահանջում են երկու շաբաթով փակել սահմանները եւ կոչ անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ հայտարարելով, որ նա իր առաքելությունը կատարել է։

Տարբեր տեղերում բողոքներ են առաջանում։ Օրինակ, երեկ շուկաներից մեկի առեւտրականները, որն ուզում էին փակել, ասել են, որ կհեռանան, եթե իրենց վճարեն օրական եկամուտը։

Հայաստանն արդեն 100 միլիարդ դրամ է ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարում եւ դեռ հայտնի չէ՝ արդյոք ռեսուրսները կբավարարեն նոր կարանտինի համար։ Իսկ առանց դրա հնարավոր չի լինի․ աշխարհը բացվում է, եւ կարող է պարզվել, որ Հայաստանն անհուսալիորեն հետ է ընկել՝ չխոսելով արդեն մահերի քանակի մասին։

Վրաստանը, օրինակ, քաղաքավարի հրաժարվել է բացել Հայաստանի հետ սահմանը մեծ թվով վարակակիրների պատճառով։

Բայց ամենավատն այն է, որ երկրում խուլ դժգոհություն է աճում։ Նման դեպքերում հայերը սովորաբար հեռանում էին, իսկ հիմա սահմանները փակ են, եւ աշխարհում իրավիճակը թույլ չի տալիս «թռնել»։

Բեգլար Փիլավջյանը, որը ոսկերչական կենտրոն ունի Լոս Անջելեսում, եւ նրա թիմը զենքը ձեռքին պաշտպանվում են ԱՄՆ-ում սկսված անկարգությունների ժամանակ։ Փիլավջյանը հայ ներգաղթյալ է Լիբանանից։

Նրա համար նորմալ է, երբ էթնիկ համայնքը զենքով է պաշտպանում իր տունն ու բիզնեսը։ Մերձավոր Արեւելքում պատերազմը շարունակվում է, եւ Սիրիայում հայկական աշխարհազորը շարունակում է պաշտպանել իր թաղամասերն ու գիշերել Հալեպի բլոկպոստերում։

Եվրոպան էլ առանձնապես բարեհաճ չէ Հայաստանի նկատմամբ։ «Ընդդիմությունը» պնդում է, որ պետական վատ կառավարումը Հայաստանին զրկել է թեւերից՝ ԵՄ-ն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները իր տարածք՝ մտցնելով սեւ ցուցակ։

Գեղարքունիքի մարզում, որն աշխատանքային միգրանտների թվով առաջատարն է, ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը, որովհետեւ տղամարդիկ տանն են մնացել։ Նրանք, ովքեր Ռուսաստանում են մնացել, փողի են սպասում Հայաստանից։

2020 թվականի առաջին եռամսյակում 2019 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի քաղաքացիների ստացած տրանսֆերտները նվազել են 9․68%-ով եւ կազմել 353․56 միլիոն դոլար։ Ընդ որում, Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են 15․98%-ով, իսկ մարտին նվազումը կազմել էր 28․15%:

Մարտին Հայաստանից ԱՄՆ ու այլ երկրներ փոխանցված միջոցների ծավալը կրճատվել է, իսկ Ռուսաստան փոխանցումներն աճել են 32․06 տոկոսով եւ կազմել 36․04 միլիոն դոլար։

Թռնելու տեղ չկա, պետք է նստել ու մտածել ինչպես դուրս գալ փակուղուց։

Spread the love