Putin Vladimir

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում: Դա կարող է տեղի ունենալ, եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները:

«Չեմ բացառում դրա հնարավորությունը»,- շեշտել է Ռուսաստանի ղեկավարը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Միևնույն ժամանակ, նա բոլոր պաշտոնյաներին կոչ է արել հիմա իրավահաջորդ չփնտրել: Ըստ նրա, կարևոր է, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, քանի որ, եթե Սահմանադրության համապատասխան փոփոխությունը չընդունվի, ապա երկու տարի հետո «իշխանության շատ մակարդակներում նորմալ ռիթմիկ աշխատանքի փոխարեն կսկսվի հնարավոր իրավահաջորդների «աչքերով փնտրտուքը»»: