hretani zenq

Հայաստանում շարունակում է քննարկվել ռուսական արտադրության «ՕՍԱ-ԱԿՄ» զենիթա-հրթիռային համալիրների գործարքի պատմությունը, որ գալիս է դեռեւս 2010 թվականին:

Այդ ժամանակ կնքված գործարքը՝ Հայաստանի եւ զենքի մատակարար գործարարի միջեւ, մնացել է անկատար: Գործարքը վերակնքվել է թավշյա հեղափոխությունից հետո, 4 տոկոս ավելի էժան արժեքով եւ համալիրի ավելի արդիական տեսակով:

Այս գործարքը հետաքրքիր նախապատմություն ունի: Հայաստանի բանակը 2010 թվականից բավական ինտենսիվ փնտրել է այդ համալիրներից: Ժամանակին կնքված գործարքին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ 2010-11 թվականներին Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը Հայաստանին առաջարկում էր հակաօդային պաշտպանության այդ համալիրները գրեթե անվճար, սակայն պայմանով: Իսկ պայմանն այն էր, որ նորոգումը պետք է լիներ Ռուսաստանում եւ արժենար մոտ 2,5 միլիոն դոլար: Բանն այն է, որ գրեթե անվճար առաջարկվող համալիրները ունեցել են նորոգման կարիք:

Ըստ աղբյուրի, Հայաստանը այն ժամանակ հրաժարվել է այդ առաջարկից, իսկ հեղափոխությունից հետո վերակնքված գործարքով, «ՕՍԱ-ԱԿՄ» համալիրները շատ ավելի էժան պայմաններով ձեռք են բերվել երրորդ երկրից, ընդ որում անհրաժեշտության դեպքում նորոգումը իրականացվելու է Հայաստանում եւ մատակարար ընկերության միջոցներով:

Spread the love