dzerbakalutyun

Մոսկվայի դատարանը ձերբակալել է երեք անձի, որոնք անցնում են Ռուսաստանի Ադրյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կաշառք վերցնելու գործով։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը։

Հետաքննությունը հայտնել է, որ նախարարության ռազմատեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար Ռիզվան Գայրեբկովը 4․5 միլիոն ռուբլի կաշառք է ստացել Նիժեգորոդյան ավիացիոն միության գլախվոր տնօրեն Վասիլի Կլեպալովից, որ թույլտվոըւթյուն ստանա Ադրբեջանին երկակի նշանակության ապրանքներ վաճառելու համար։ Կաշառքի միջնորդ է հանդես եկել Գայրեբկովի և Կլեպալովի ընդհանուր ծանոթ Սերգեյ Գարմաշը, որը պաշտոնյա է Օտար երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում։ Ձերբակալությունից հետո Գարմաշը խոստովանական ցուցմունք է տվել։

Spread the love