Saakashvili

Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «գրողի ծոցն» է ուղարկել նրանց, ովքեր արագ արդյունքներ են պահանջում իրենից նոր պաշտոնում՝ գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հանդիպմանը Նիկոլայ Ստոյկոն հարցրել է. «Իսկ ե՞րբ հստակ գործեր կլինեն»:

«Իսկ ե՞րբ հստակ գործեր կլինեն: Ի՞նչ է նշանակում «հստակ գոծեր»: Եկեք միասին խոսենք, որ ես, «այ, Սաակաշվիլին եկավ, այ, հիասթափեցրեց մեկ շաբաթվա ընթացքում»: Գրողի ծոցը գնան նրանք, ովքեր այդպես են մտածում», – ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին նշանակեց Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար:
Spread the love