ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի նախօրեին արած ձեւակերպումներին.

«Երբ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ և իշխանության մասին խոսելիս օգտագործում է «հակառակ կողմ» ձևակերպումը, ապա սրանից անմիջապես հետո ինքը նույնիսկ չպետք է սպասեր Սահմադրական փոփոխություններին, այլ պետք է հրաժարական տար ու զբաղվեր քաղաքականությամբ՝ այդ կերպ ընդդիմանալով ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժին:

Այս ձևակերպումը հստակ ապացուցում է մեր կողմից նախկինում հնչեցված այն պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն և որ «կողմից» են իրենք»,- նշել է նախարարը: