vanadzor

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 12։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չարենցի 18/4 հասցեի մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրշեջ-փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել 60-ամյա կնոջը եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը կնոջը տեղափոխել է հիվանդանոց:

Գետը կնոջը քշել է մոտ 15 մետր, այդ պահին նկատել է մի քաղաքացի, մի կերպ կարողացել է բռնել կնոջ ձեռքն ու զանգահարել փրկարարներին: Րոպեների ընթացքում ժամանած փրկարարները անմիջապես նետվել են գետն ու դուրս բերել կնոջը:

Spread the love