Ազգային ժողովում ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին խնդրեցինք տեղեկացնել, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից  Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո որքան գումար է մուտք եղել բյուջե:

ԱԱԾ տնօրենն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել, ապա հավելեց, որ բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է:

Դիտարկմանը, որ Վանեցյանն ասել է, թե իր հեռանալուց հետո ԱԱԾ աշխատանքի արդյունքում այլեւս գումար մուտք չի եղել բյուջե, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Պարոն Վանեցյանը տեղյակ չի՝ ինչքան գումարներ են իր հեռանալուց հետո մուտք արվել»:

Spread the love