Razmik Petrosyan

Ծառուկյան-Վանեցյան, ՀՅԴ համագործակցություն, Սարգսյան-Քոչարյան հանդիպում: Ակնհայտ է, որ հարթակները ինչքան էլ տարբեր լինեն՝ օրակարգը ռևանշի դիմելն է:

Ի՞նչ դիտարկումներ ունեք` Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը գերազանց հասկանում է, որ պետք է կանգնի իր կողմից ընտրած իշխանության կողքին, և ես այս առումով որևէ վտանգ չեն տեսնում: Նրանք, ովքեր նախկինում մերժվել են ժողովրդի կողմից, հետդարձի ճանապարհ չեն ունենալու: Այո, իշխանություններն ունեն թերություններ, բայց ռոբասերժականները հետ գալու տեղ չունեն: Նրանք Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի նման փափագում են հայի դիակների վրայով նորից գալ իշխանության, բայց դա տեղի չի ունենալու: Կորոնավիրուսը իրենց համար այն բազան է, որի շնորհիվ ուզում էին ակտիվանալ: Պետք է հակառակը տեղի ունենար՝ համախմբվեինք, պայքարեինք այդ չարիքի դեմ, ոչ թե դարձնեինք դրոշակ, զենք իշխանության գալու համար: Ժամանակը կգա, այս իշխանությունները կփոխվեն, բայց որ նրանք հետ չեն գալու՝ դա միանշանակ է, – ասաց Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը և շարունակեց. Փաստացի, քաղաքական արենայում եղած միակ ուժը, որ վայելում է ժողովրդի աջակցությունը՝ օրվա իշխանություններն են: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում կձևավորվեն նոր ուժեր, բայց եթե մի ուժի գաղափարախոսությունը «ընդդեմն» է, նա չի կարող ժողովրդի կողմից ընդունելի լինել: Վանեցյանները, մյուս անհասները, աբիժնիկները չեն կարող ժողովրդին որևէ բան բացատրել: Այս իշխանությունը քեզ աճեցրել է, իսկ այսօր միանգամից, պագոնները դեռ ամբողջությամբ չընկած, ուզում ես դուրս գաս պայքարես քեզ այդ պագոնները պարգևածի դեմ: Ժողովրդին այլևս ջինի շշի մեջ չես մտցնի, մարդիկ հիշում են ձեր 20 տարվա արածները:

Ծառուկյանը, որպես բարերար, ժողովրդի համար շատ բան է արել: Ես կարծում եմ, որ իրեն ոչ էլ պետք էր քաղաքականությունը: Իսկ նրանք, ովքեր մի մեքենայի կուզովի չափ ժողովուրդ չունեին, ուզում էին այդ ալիքի տակ գալ իշխանության, ռևանշի դիմել: Չի լինելու, ես իրեն ափսոսում եմ: Միևնույն ժամանակ ես ողջունում եմ «Լուսավոր Հայաստան»-ի պահվածքը ՍԴ հարցում: Ժողովրդի 70-80 տոկոսը կանգնած է իր ընտրած իշխանության կողքին; Այո՛, թերություններ ունեն, կան շատ բացթողումներ: Գլխավոր թերությունն էլ ավելորդ հանդուրժողականությունն ու դանդաղկոտությունն է: Այդ բոլոր բացիլները վաղուց պետք է արմատախիլ արվեին: Պետք է պատասխանատվության ենթարկվեին, հերի՛ք եղավ, բոլ եղավ: Երբ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, ժողովուրդը մտածում է՝ իշխանությունները մոռացել են նրանց: Եթե դու եկել ես ժողովրդավարություն ես քարոզում ու գործում ես այդ տրամաբանության մեջ՝ միանշանակ ողջունելի է, բայց այլ հարց է, որ որոշ ուժեր, անհատներ օգտվում են առիթից: Ժողովրդավարությանը զուգահեռ պետք է մի քիչ դիպուկ լիներ՝ իր այսօրվա ելույթի նման: Իր ելույթը պետք է կյանքի կոչի, ուրիշ բան պետք չէ:

Շատերը հաճախ ասում են՝ ի՞նչ է արվել մինչ այսօր: Կույր պետք է լինել չտեսնելու համար: Ճիշտ է՝ շատ ավելին էինք սպասում, բայց խոչընդոտները շատ են: Երբ 88-ին համակարգ էր փլուզվում, մենք անցանք երկրաշարժի, պատերազմի միջով, կար շրջափակում… այս ամենը մեզ ավելի միավորեց: Հիմա այդ նույն վիճակն է՝ հեղափոխությունից հետո մտել ենք մի փուլ, որ հստակ քայլերով պետք է առաջ գնայինք, վրա հասավ համաճարակը: Ես վստահ եմ՝ սա մեզ ավելի կամրացնի: Մեր ժողովուրդը դժվարությունների ու փորձությունների ժամանակ միշտ համախմբվել է: Ուստի պետք է կոչ անենք՝ ոչ թե վհատվեն, այլ հակառակը՝ համախմբվեն իրենց ընտրած իշխանությունների կողքին, պայքարեն ներքին, արտաքին, բնության կողմից առաջ եկած մարտահրավերների դեմ:

Փաշինյանը նշում է, որ իրենից ուզում են կերտել Սերժ Սարգսյանի նման եղկելի կերպար: Կարծում եք՝ այդ մարտավարությա՞մբ են աշխատում իրենց ընդդիմադիր համարող ուժերը.  Իհարկե, դա սցենարներից մեկն է: Մեկ-մեկ իրենց մոտ ստացվում է հունից հանել Փաշինյանին: Նա բարկացած տոնայնությամբ, իր ոճին համարժեք խոսում է ու շատ հավասարակշռված գործում: Ես նայում եմ՝ թե՛ կապված բանակի հետ, թե՛ մնացած հարցերում մարդը հսկայական բարեփոխումներ է արել: Իր մոտ ստացվում է լինել լավ առաջնորդ: Խնդիրն իր կողքի անփորձ կադրերն են, բայց նրանք էլ ժամանակի ընթացքում կսովորեն: Բայց նորից եմ կրկնում՝ պղտոր ջրում ձուկ որսացողները ոչ մի բանի հույս թող չունենան: Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, երիտասարդներին կարող ենք օգնել, աջակցենք իշխանություններին: Ռևանշի դիմող նախկին ուժերը չեն կարող գալ իշխանության, միայն կարող են ջուրը պղտորել, այլ բանի ունակ չեն:

Spread the love