Այսօրվա իրականությունն ինձ հիշեցնում է 1920 թվականի իրականությունը, երբ Առաջին հանրապետությունում մոլեգնում էր տիֆի համաճարակը, տնտեսական խառը վիճակը, սովը, հիվանդությունները, և որոշ դրսի ուժեր՝ օգտվելով այդ իրավիճակից, բզիկ-բզիկ արեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

«Նրանք օգտվեցին՝ ներսում որոշ ուժերի ուժեղացնելով դրսից: Ուղղակի մի խոսք կա, որ պատմությունն առաջին անգամ ողբերգական է, երկրորդ անգամ երբ կրկնվում է, շատ կոմիկական է կրկնվում: Ես ուղղակի հորդորում եմ իրենց կլոունի տեղ չդնեն և գոնե ՀՅԴ-ի ժողովրդին կոչ եմ անում վերընթերցել Առաջին հանրապետության պատմությունն ու տեսնել ոնց եղավ:

Իսկ Վանեցյանն ինձ հիշեցնում է շպիոն Օնիկի մասին անեկդոտը, երբ բոլորը գիտեին, շպիոնը ով է, ում շպիոնն է: Թող խոսի, որովհետև երբ խոսում է, մենք հասկանում ենք, որ այն երկրի շահերը, որ ինքն է սպասարկում, ինչ է մտածում մեր մասին»,-ասաց նա:

Spread the love