Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա, այդ թվում՝ Հայաստանի:

Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կընդունենք «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում և հստակեցվում են գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը»,- պարզաբանել է Գամկրելիձեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանը զբոսաշրջիկներ կընդունի Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից և Ուկրաինայից:

Spread the love