Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ թույլ տված սխալներին և ներողություն խնդրել բացթողումների համար:

Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար: Կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների մասին խոսելիս՝ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով, կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան, ինչն էլ տարբեր երկրներում իշխանություններին դրդել է կատարել տարբեր քայլեր, գործողություններ և դասեր քաղել դրանից։

«Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել։ Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ», -ուղիղ եթերում հայտարարել է Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: