leksandr Lukashenko batka

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը կազմը ցրելու որոշում է ընդունել։ Այդ մասին հաղորդում է Բելտա գործակալությունը։

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:

Դատական կատարածուները արգելափակել են Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Միավորված քաղաքացիական կուսակցության» առաջնորդ Նիկոլայ Կոզլովի բանկային հաշիվները՝ գրում է mk.ru -ն։

Նշվում է, որ Կոզլովը դա պարզել է անսպասելիորեն, երբ  գնացել է մթերային խանութ: Վճարը չի անցել: Բանկը հաստատել է, որ կատարածուները արգելափակել են քարտի հաշիվը: Դա անհրաժեշտ է չարտոնված ցույցերին մասնակցելու պատճառով տուգանքների վճարումը ապահովելու համար:

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը հանուն Բելառուսի անկախության և քաղբանտարկյալների հետ համերաշխության  ցույցերի մասին է, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերին: Միևնույն ժամանակ, հունիսի 3-ին Կոզլովը հերթական անգա, տուգանվել է․ մայիսյան փողոցային ցույցին մասնակցելու համար նա պետք է վճարի 1350 բելառուսական ռուբլի: