Իհարկե գոյության իրավունք ունեն այն կարծիքները, թե ստեղծվելիք Փաստահավաք հանձնաժողովը կարող է չհաջողել: Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նա նկատեց, որ լավ օրենքը մշակել և ընդունելուց զատ շատ ավելի կարևոր է, որ այն լավ աշխատի. «Կոնկրետ այս դեպքում մենք կարողանանք մեր ըդնունած օրենիք շրջանակներում կարողանանք իրապես լավ աշխատող հանձնաժողով ձևավորել, որն էլ կկարողանա իրականացնել օրենքով և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ իր առջև դրված բոլոր պահանջները և ակնկալիքները»:

Ջուլհակյանը հավելեց, որ կան կարծիքներ, որ այս հանձնաժողովի գործունեության սպեկտրը չափազանց լայն է ընտրված, բայց կան նաև հակառակը պնդողներ, որ չափազանց նեղ է. «Իմ խարին համոզմունքն այն է, որ ընտրված սպեկտրը այն նվազագույն շրջանակն է, որ այս պահին կարող էր լինել»:

Spread the love