trump-putin

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ենթադրում է, որ Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի «սխալների» անտեսումը պայմանավորված է ռուսական կողմի մոտ ԱՄՆ նախագահի դեմ կոմպրոմատի առկայությամբ։ Այս մասին նա հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում:

«Ես չգիտեմ, թե Ռուսաստանը ինչ ունի նախագահի դեմ՝ քաղաքական, անձնական կամ այլ առումով, բայց նա ցանկանում է անտեսել Ռուսաստանի սխալները», – հայտարարել է Փելոսին:

Նա «լիովին վրդովեցուցիչ» է համարել այն, որ Թրամփը չի պատասխանել «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ Ռուսաստանի կապի վերաբերյալ հետախուզության հաշվետվություններին: Բացի այդ, խոսնակը Թրամփին «նվեր» է անվանել Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

Spread the love