«Ձևը գտել են, ուզում են մեզ ներքաշեն մի հատ անիմաստ խոսակցության մեջ։ Մենք ասում ենք՝ ՁորաՀԷԿ-ը գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանիք, Սպայկա ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանիք, Հիլտոն հյուրանոցը ձերն ա, Օպերա Սյուիթ հյուրանոցը ձերն ա, լրատվական դաշտը սեփականատերերից զոռով խլել եք՝ Արմենիա, Շանթ, այլ հեռուստաընկերություններ։

Մենք ասում են՝ ընտրությունների կեղծման համակարգ է գոյություն  ունեցել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել՝ սկսած սոցիալոգիական հարցումներից, վերջացրած կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով։ Հիմա մեզ ասում են՝ դուք մաքսանենգություն եք անում։ Հիմա ինչո՞ւ է գնալով կոնկրետանում իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք, այսինքն՝ մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը։ Իրենք հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը։ Քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են, որ այդ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն իրենց նման մի եղկելի կերպար»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ուժը փողի մեջ չէ, ճշմարտության մեջ է։ Եվ որևէ կասկած չկա, որ այդ կոռումպացված համակարգին բոլորին իրարն հետ մի զամբյուղով ենթարկելու են կապիտուլիացիայի։ «Ես ասել եմ՝ մենք առաջիկա տարիներին պետք է 1,5-2 մլրդ դոլար ծախսենք զինված ուժերի և մեր անվտանգության բարձրացման վրա։ Եվ այդ գումարները պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից։ Այս ամենի մեջ ուրիշ բան մի փնտրեք, սրա անկյունաքարը սա է։ Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը, և իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել»,- ասաց նա։

Spread the love