dzerbakalutyun

Քիչ առաջ համացանցում օգտատերերից մեկի կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր՝ ինչպես են մի խումբ ոստիկաններ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում մի քաղաքացու:

Քաղաքացին նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել եւ գոռում, որ խեղդվում է, ցավեցնում են ձեռքը:

Տեսանյութը համացանցում մեծ աղմուկ է առաջացրել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:

Նշենք, որ տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը իր պահանջն է, ինչպես նաեւ  հասարակության:

Spread the love