ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ներկայիս ընդդիմադիրների կադրային ներուժն ու գաղափարական մտածողությունը ոչ մի դեպքում չեն կարող այլընտրանքային լինել գործող կառավարության համար:

Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտում գործող ուժերի կողմից գործող կառավարությունը փոխելու վերաբերյալ հայտարարություններին:

«Վստահաբար, որևէ մեկի համար հստակ հասկանալի չէ այս արհեստական օրակարգն ու դրա հիմնավորումները: Սակայն ավելի քան պարզ է, որ այսօրվա քննարկվող հարցը անցյալում թույլ տրված ապօրինությունների ու կեղծիքների հետևանքն է: Վերջիններս շարունակելու են մեզ ուղեկցել այնքան ժամանակ, մինչև անցյալի էջը փակելու վերջնական լուծում չգտնենք: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այսօրվա իշխանությանը գոնե թե բովանդակային առումով հակակշռող ընդդիմություն»,- ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց՝ հեղափոխության ընթացքում ձևավորված կառավարությունն ու դրա ղեկավարն ունեն բացառիկ լեգիտիմություն: Պատգամավորի կարծիքով՝ հեղափոխությունն իրականացրած սերունդը ոչ միայն առաջին անգամ արտահայտեց իր կամքն ու ընտրեց իր համազգային լիդերին, այլև քաղաքական հեռանկար ապահովեց նույն ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքական ուժերի սերնդափոխության համար: «Դա, ցավոք, դեռևս չի կայացել: Ներկայիս ընդդիմադիրների կադրային ներուժն ու գաղափարական մտածողությունը ոչ մի դեպքում չեն կարող այլընտրանքային լինել գործող կառավարության համար, և չեն լինի կոմպետենտ»,-կարծիք հայտնեց Քոչարյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •